Հայկական կողմը ՄԿԽԿ-ին է փոխանցել Ղարաբաղում անհայտ կորած 20 քաղաքացիների անունները![]() 8 մարտի 2011 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի կնքումից ի վեր Հայաստանի շուրջ 400 քաղաքացիներ հայտնվել են անհայտ կորածների ցուցակում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների խորհուրդ» ՀԿ-ի նախագահ Ռիմա Առաքելյանը: Ըստ նրա, բերված տվյալները համապատասխանում են Միջազգային կարմիր խաչի կոմիտեի տվյալների հետ: «Մենք արդեն 20 անձանց անուններ ենք փոխանցել ՄԿԽԿ-ին և մտադիր ենք ևս 30 քաղաքացիների տվյալներ տրամադրել, որոնք անհայտ կորել են: Հուսով ենք, որ միջազգային կառույցները քայլեր կձեռնարկեն այդ ուղղությամբ, հակառակ դեպքում մենք հարցն ավելի կոշտ կդնենք»,-ասել է Ռիմա Առաքելյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |