ՎիվաՍել-ՄՏՍ-ի «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիներն անվճար կլինեն կանանց միամսյակին

ՎիվաՍել-ՄՏՍ-ի «GOOD’OK» ծառայության հատուկ մեղեդիներն անվճար կլինեն կանանց միամսյակին

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մարտի 8-ից ապրիլի 7-ը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են անվճար ձեռք բերել «GOOD’OK» ծառայության` կանանց տոներին նվիրված հատուկ մեղեդիները և նվիրել դրանք սիրելիներին: Հատուկ մեղեդիների ցանկն ամեն օր համալրվում է մեկ նոր մեղեդիով:

Կանանց տոներին նվիրված մեղեդիները վավեր կլինեն 30 օր: Այս ընթացքում մեղեդին անձնական ցուցակից չհեռացնելու դեպքում վավերականության ժամկետն ավտոմատ երկարացվում է և մեղեդին դառնում է վճարովի:

Ակցիայի ընթացքում «GOOD’OK» ծառայության ամսավճարը և 133 կարճ համարին կատարվող զանգերի վճարը մնում են անփոփոխ:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայքից, սպասարկման կենտրոններից կամ զանգելով 111 անվճար հեռախոսահամարին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---