Անտոնելա Բարբարոսան խոստացել է Իտալիայում կազմակերպել Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգը

PanARMENIAN.Net - Իտալացի կոմպոզիտոր Անտոնելա Բարբարոսան հայտարարել է, որ երջանիկ է, որ Երևանում կայացել է Բանդոնեոնի, գոսերի և նվագախմբի համար իր կոնցերտի պրեմիերան: Բարբարոսայի նոր ստեղծագործության պրեմիերան կայացել է մարտի 10-ին վիրտուոզ ակորդեոնահար (բանդոնեոն) Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի համերգի ժամանակ:

«Ինձ այնպես դուր եկավ հայկական երիտասարդական նվագախումբը, որ ես որոշեցի Իտալիայում կազմակերպել նրանց համերգը: Ես դա նրանց արդեն խոստացել եմ»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է նա:

Երևանում Պիետրոդարկիի համերգը նվիրված էր Աստոր Պիացոլայի 90-ամյակին: Համերգին հնչեցին Էնիո Մորիկոնեի, Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Անտոնելա Բարբարոսայի և Աստոր Պիացոլայի ստեղծագործությունները:

Դա Պիետրոդարկիի 4-րդ համերգն էր Հայաստանում և երկրորդ համատեղ աշխատանքը Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---