Ճապոնիայում երկրաշարժի և ցունամիի արդյունքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել![]() 11 մարտի 2011 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայում գտնվող Հայաստանի քաղաքացիները չեն տուժել ծագող արևի երկրում մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի արդյունքում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, Ճապոնիայում ներկայումս Հայաստանի 30 քաղաքացիներ են գտնվում, նրանց հետ ամեն ինչ կարգին է: «Մենք քաղաքացիների հետ մշտական կապ ենք պահպանում: Նրանք անվտանգության մեջ են»,- ասել է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության մամլո քարտուղարը: Ցունամիով ուղեկցվող երկրաշարժը Ճապոնիայում տեղի ունեցավ մարտի 11-ի առավոտյան: Ստորերկրյա ցնցումների մագնիտուդան կազմել է 8,9: Ճապոնիայի իշխանությունները կատարվածը խոշորագույն բնական աղետն են անվանել երկրի պատմության մեջ: Վերջին տվյալներով, Ճապոնիայի ողջ տարածքում տեղ գտած աղետի զոհն են դարձել ավելի քան 300 մարդ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |