LinkedIn-ում գրանցված հայերի մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են

LinkedIn-ում գրանցված հայերի մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են

PanARMENIAN.Net - LinkedIn սոցիալական ցանցը համախմբում է 90 միլիոն պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհում։ LinkedIn –ում մարդիկ աշխատանք են փնտրում, ստեղծում են նոր գործարար կապեր, միմյանց երաշխավորում և պարբերաբար թարմացնում սեփական ռեզյումեն։

Հայաստանում LinkedIn-ն այդքան տարածված չէ` համեմատած մեծ ճանաչում վայելող Facebook-ի հետ։ Ըստ Facebook-ի վիճակագրությունը պարբերաբար թարմացնող socialbakers.com-ի՝ Հայաստանից գրանցված են 135120 օգտագործող։

LinkedIn-ի Հայաստան ցանցի վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանցում գրանցված են ընդամենը 3379 հայ մասնագետներ տարբեր ոլորտներից։

Ինչպես ցույց է տալիս LinkedIn-ի ոլորտային բաժանումը, գրանցված հայերի մեծ մասը ՏՏ ոլորտի մասնագետներ են։ Ըստ ցանցի ոլորտային բաժանման 337 մարդ աշխատում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում, 307-ը զբաղվում է ծրագրային ապահովմամբ, իսկ 227 մարդ հեռահաղորդակցային ոլորտից է։ Հաջորդ ոլորտներն են բանկային ոլորտը՝ 167 մարդ, հասարակական կազմակերպությունները՝ 111 մարդ, իսկ ամենաքիչը արտաքին հարաբերությունների ոլորտն է՝ 81 մարդ։

Գրանցված 3379 հայ անդամներից միայն 100-ը աշխատում են «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում։

LinkedIn-ում կարելի է գրանցել նաև կազմակերպություններ։ Ըստ ցանցի վիճակագրության Հայաստանից գրանցված են 296 կազմակերպություններ, որոնցից 43-ը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտից են, 15-ը ծրագրային ապահովման, 13-ը հեռահաղորդակցությունների, իսկ ամենաքիչ մասը կազմում են հետազոտությամբ զբաղվող կազմակերպությունները՝ ընդամենը 8 կազմակերպություն։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---