Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում կսկսեն ավելի շատ խնայել, քան ծախսել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կհանգեցնի նրան, որ Հայաստանում կսկսեն ավելի շատ խնայել, քան ծախսել

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության հետագա խստացումը վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումով հիմնականում ազդելու է երեք ուղղություններով: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը: Առաջին հերթին, նրա խոսքերով, որոշակի գործիքի միջոցով Հայաստանի առևտրային բանկերը բարձրացնելու են վարկերի տոկոսադրույքները` ուղղված սպառմանը: Բանկերը ներգրավելու են բնակչությունից ավանդներ ավելի բարձր տոկոսադրույքներով, իսկ քաղաքացիները, բնականաբար, ցանկանալու են ավելի շատ տնտեսել, քան ծախսել: «Ազգային արժույթով ավանդների տոկոսադրույքների աճը զսպում է հետագա արժեզրկման սպեկուլյատիվ ախորժակները, քանի որ ավելի շահավետ է դառնում խնայողություններ կատարելը դրամով, այլ ոչ թե արտարժույթով»,- ասել է նա:

Ստեփանյանի խոսքերով, վերաֆինանսավորման տոկոսադրույքը հանգեցնելու է տնտեսական ակտիվության որոշակի սահմանափակումների:

Նա նշել է, որ արտարժույթով ներդրումային տոկոսադրույքները զգալիորեն չեն փոխվելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---