Սեյրան Օհանյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ12 մարտի 2011 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսատլանտյան դաշինիքի կազմակերպության կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 11-ին հանդիպումներ է ունեցել իր գործընկերների և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարության հետ: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարար Բ.Ախալայայի և Լեհաստանի պաշտպանության նախարար Բ.Կլիխի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացմանը, իսկ Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջ.Ստավրիդիսի և Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի հրամանատար, բանակի գեներալ Դ.Պետրեուսի հետ` ՆԱՏՕ-ի ղեկավարած բազմազգ գործողություններում ՀՀ ստորաբաժանումների մասնակցությանն առնչվող հարցեր, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողություններին մասնակցող երկրների նախարարների նույն օրը կայացած նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով, որտեղ լավատեսություն է հայտնել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գործողությունների ապագայի վերաբերյալ` կարևորելով Աֆղանստանում անվտանգության հաստատման միջոցառումներին մասնակցող 48 երկրների շարունակական համագործակցությունը: ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը բազմազգ ուժերից Աֆղանստանի անվտանգության ուժերին փոխանցելու գործընթացում սահուն և զգուշավոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտութունը` միաժամանակ գոհունակություն հայտնելով աֆղանական ազգային անվտանգության ուժերի քանակական և որակական ընդլայնման վերաբերյալ ստացվող տեղեկատվությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը կիրանցիներին առաջարկել է սկսել աշխատել ու համատեղ քննարկումների միջոցով լուծում տալ հարցերին Ըստ Նազարյանի, Փաշինյանն ասել է, որ սահմանապահները կագնեն, «կարող ա մի 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրը անվտանգ չլինի» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |