Արամ Կարապետյանն իրեն ընդդիմադիր «բազե» է համարում, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին` «աղավնի»![]() 14 մարտի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ նա դասվում է ընդդիմադիր «բազեների» շարքը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` «աղավնիների»: Ինչպես նշել է Կարապետյանը, իշխանությունները հիմա փորձում են թուլացնել ընդդիմության «բազեների» դիրքերը, և որպես օրինակ բերել բռնցքամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն Սամսոն Խաչատրյանի երեկվա ձերբակալությունը, որը հայկական մամուլում քննադատական հարցազրույց է տվել իշխանությունների վերաբերյալ: Կարապետյանի խոսքերով, ընդդիմադիր «բազեները» հիմա ավելի շատ են արտահայտում հայկական հասարակության մեջ տիրող տրամադրությունները: Ինչ վերաբերվում է հայկական ընդդիմության հետագա գործողություններին, ապա. Արամ Կարապետյանի կարծիքով, այն հիմա պետք է աշխատի կողմնակիցների թվի ավելացման, այլ ոչ թե հարմար քաղաքական պահի որոնման վրա: «Թիկունքում բնակչության լայն զանգվածներ ունենալու դեպքում կարելի է բանակցություններ վարել իշխանությունների հետ»,- ասել է Կարապետյանը: Նա հավելել է, որ եթե իշխանությունները չտեսնեն այդ ընդդիմադիր զանգվածները, ապա փոփոխություններ չեն իրականացնի: Միաժամանակ, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն, բայց այն պետք է տեղի ունենա առանց արյունահեղության: Նա նաև ասել է, որ գալիք խորհրդարանական ընտրություններում կեղծիքների դեպքում երկրում տեղի կունենա ապստամբություն: Հակառակ դեպքում հայկական ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կկազմի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |