Ընդդիմություն. Լևոն Զուրաբյանը կոչ է անում Արամ Կարապետյանին չզբաղվել «քաղաքական թռչնաբանությամբ»

Ընդդիմություն. Լևոն Զուրաբյանը կոչ է անում Արամ Կարապետյանին չզբաղվել «քաղաքական թռչնաբանությամբ»

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը, մեկնաբանելով «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի վերջերս արված հայտարարությունը, կոչ է արել չհամեմատել ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին «աղավնիների» կամ «բազեների» հետ: «Ես նման զուգահեռ չէի անցկացնի, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի պարագայում»,-ասել է նա և հավելել, որ Արամ Կարապետյանի հայտարարությունն ուղղակի ինքնագովազդ էր:

Նախօրեին «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարել է, որ ինքը դասվում է ընդդիմադիր «բազեների» շարքը, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը` «աղավնիների»: Ինչպես նշել է Կարապետյանը, իշխանությունները հիմա փորձում են թուլացնել ընդդիմության «բազեների» դիրքերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---