ՀՀ փոխվարչապետն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության նախագահի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Դանիայի վիճակագրական ծառայության նախագահի գլխավորած պատվիրակությանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Դանիայի վիճակագրական ծառայության նախագահ Յան Պլովզինգի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Զրուցակիցները քննարկեցին Եվրամիության «Թվինինգ» ծրագրի հետ կապված հարցեր, որն իրականացվում է Դանիայի ղեկավարությամբ եւ որի նպատակը Հայաստանի վիճակագրական համակարգի ներդաշնակեցումն է ԵՄ չափանիշներին: Փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց ծրագրի իրականացման համար եւ ողջունեց դրա մեկնարկը:

Կողմերն ընդգծելով ծրագրի կարեւորությունը` արձանագրեցին, որ այն Հայաստանի վիճակագրական համակարգում նոր, որակական բարեփոխումների սկիզբ կլինի:

Հյուրերը տեղեկություններ ներկայացրին Դանիայում վիճակագրական համակարգի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ վիճակագրական տվյալները Դանիայում հիմնականում ստացվում են վարչական ռեգիստրների միջոցով: Դրանց ներդրման համար թեեւ պահանջվել է տարիների աշխատանք, սակայն ներկայումս տվյալներն ամբողջական են, մատչելի, եւ ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվում: Հյուրերը մասնավորապես նկատեցին, որ Դանիայում, օրինակ, մարդահամարի անցկացման համար մեծ գումարներ եւ վարչական ջանքեր չեն պահանջվում:

Ա. Գեւորգյանը եւս տարբեր ոլորտների զարգացման համար կարեւորեց վարչական ռեգիստրների լիարժեք համակարգի առկայությունը: ՙՄենք պետական համակարգի զարգացման մի փուլում ենք, երբ տարբեր ռեգիստրների ձեւավորումն ու գործունեությունը կենսական նշանակություն ունեն: Համաձայն եմ, որ մեկ անգամ պետք է ռեսուրսներ ներդնել, համակարգը ստեղծել, հետո դրանից տարիներ շարունակ օգտվել՚,-նկատեց փոխվարչապետը:

Նա տեղեկացրեց, որ ներկայումս հանրապետությունում աշխատանքներ են կատրավում Բնակչության պետական ռեգիստրն աբողջականացնելու ուղղությամբ:Նշվեց, որ կառավարությունն առաջիկա տարիներին լուրջ ուշադրություն է դարձնելու գյուղատնտեսության զարգացման խնդիրներին, եւ այստեղ եւս լիարժեք ռեգիստրների առկայության անհրաժեշտություն կա: Փոխվարչապետը հյուրերին տեղեկություններ հաղորդեց նաեւ այս տարի աշնանը Հայաստանում անցկացվելիք մարդահամարի վերաբերյալ, հայտնում է տարածքային կառավարման նախարարության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---