ՀՀ առաջին նախագահը ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողների հետ քննարկել է երկրի ներքաղաքական իրավիճակը![]() 16 մարտի 2011 - 22:02 AMT PanARMENIAN.Net - Մարտի 16-ին Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի և Աքսել Ֆիշերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ազատությունների հաստատման` մասնավորապես քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների ազատությունների հետ կապված խնդիրներ: Հատուկ անդրադարձ է եղել Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու անիրավաչափ խոչընդոտների վերացման անհրաժեշտությանը, ինչպես նաև մարտիմեկյան սպանությունների բացահայտման հարցերին: Քննարկվել են նաև ազատ և արդար ընտրությունների հետ կապված հարցերը, ներքաղաքական լարված իրավիճակի, ստեղծված ծանր սոցիալական վիճակի, Հայաստանի տնտեսությունում օլիգարխիկ և մենատիրական համակարգի ապամոնտաժման խնդիրները: Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը և Վլադիմիր Կարապետյանը, հաղորդում է ՀԱԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |