Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Չիկոն և ընկերները» կկատարեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները

Երևանի Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում «Չիկոն և ընկերները» կկատարեն հայ և արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործությունները

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Երևանում Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում Կասկադի երաժտություն» համերգաշարի շրջանակներում տեղի է ունենալու «Չիկոն և ընկերները» ջազ խմբի համերգը: Ծրագրում հնչելու են Ստեփան Շաքարյանի, Դավիթ Ազարյանի, Արթուր Աբրահամյանի, Մարտին Վարդազարյանի, ինչպես նաև արտասահմանցի ջազային կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Համերգը սկսվելու է հայ ջազ երաժիշտ Ստեփան Շաքարյանի ելույթով: Համերգի սկիզբը` 19:30-ին, տոմսի արժեքը` 2000 դրամ:

«Կասկադի երաժշտություն» շարքի շրջանակներում ծրագրված են նաև հետևյալ համերգները. մարտի 25-ին Հայաստանի Պետական ջազ նվագախումբ, մարտի 26-ին հեղինակային երգի երեկո` Վահան Արծրունու, Դավիթ Ամալյանի, Արմեն Ադամյանի, Կարեն Մամիկոնյանի, Արթուր Ավետիսյանի մասնակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---