Հայկական ընդդիմության կողմնակիցներին թույլ են տվել մտնել Ազատության հրապարակ

Հայկական ընդդիմության կողմնակիցներին թույլ են տվել մտնել Ազատության հրապարակ

PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայկական ընդդիմության հանրահավաքի մասնակիցներին թույլ է տվել մտնել Ազատության հրապարակ: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը մասնակիցներին կոչ է արել կարգուկանոն պահպանել: Ոստիկանությունը Զուրաբյանի և ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանի միջև բանակցություններից հետո թույլ է տվել ցուցարարներին մտնել հրապարակ: Ցուցարարները վանկարկում են «Րաֆֆի»` ի օժանդակություն ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության` հացադուլ հայտարարած առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---