Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը դիտարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ հացադուլավոր կալանավորների բողոքը

Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը դիտարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ հացադուլավոր կալանավորների բողոքը

PanARMENIAN.Net - Հայաստանի Օմբուդսմենի գրասենյակը դիտարկում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորների բողոքը, որոնք հացադուլ են հայտարարել և պահանջում են մարդավայել պայմաններ ապահովել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Օմբուդսմենի մամլո քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Նրա խոսքով, մարտի 17-ին Օմբուդսմենի գրասենյակ նամակ է ստացվել հացադուլ հայտարարած կալանավորների ազգականների կողմից, որտեղ կետ առ կետ նշված են նրանց բողոքները: «Մենք դիտարկում ենք այդ գործը և մտադիր ենք անդրադառնալ բոլոր կետերին»,- ասել է նա:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ բանտարկության դատապարտված 70 կալանավորները դադարեցրել են մարտի 12-ին սկսած հացադուլը, չի համապատասխանում իրականությանը: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրներից, մինչ օրս հացադուլը շարունակում են Սերգեյ Մովսիսյանը (1983թ.), Մանուկ Սեմերջյանը (1968թ.), Սերգեյ Պետրոսյանը (1968թ.) և Արսեն Արուշանյանը (1973թ.): Կալանավորները պահանջում են ընդամենը մարդավայել պայմաններ ապահովել: Ինչպես հայտնի է դարձել, վերջերս բանտի ղեկավարությունը բանտախցերի ներսից՝ պատուհանից 1 մ հեռավորության վրա ճաղավանդակներ է տեղադրել, ինչը ծանր հոգեբանական ճնշում է առաջացնում կալանավորների մոտ, որոնք չեն կարող մոտենալ պատուհանին: Նման որոշման պատճառը զբոսանքի ժամանակ կալանավորներից մեկի փախուստի դիմելու փորձն է եղել: Բացի այդ, կալանավորների մեծ մասը լուրջ առողջական խնդիրներ ունի և նրանք հատուկ դիետիկ սննդի կարիք ունեն: Սակայն, բանտի ղեկավարությունը անտեսում է կալանավորների բողոքները, շարունակելով նրանց կերակրել այնպիսի սնունդով, որը նույնիսկ ուտելու ենթակա չէ: Հարազատներին չի թույլատրվում փոխանցել նրանց ձավարեղեն, բանջարեղեն: Միայն անցյալ տարի անմարդկային պայմանների պատճառով 15 մարդ է մահացել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---