Հայաստանին չեն սպառնում եգիպտական և թունիսյան սցենարները, վստահ է իշխող կուսակցության ներկայացուցիչը

Հայաստանին չեն սպառնում եգիպտական և թունիսյան սցենարները, վստահ է իշխող կուսակցության ներկայացուցիչը

PanARMENIAN.Net - Հայաստանում բազում խնդիրներ կան, սակայն, եգիպտական և թունիսյան սցենարները նրան չեն սպառնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը:

«Ես գտնում եմ, որ այսօր Հայաստանում այնպիսի ճգնաժամային իրավիճակ չէ, որպեսզի երկրում տեղի ունենան Թունիսի ու Եգիպտոսի նման իրադարձություններ: Անշուշտ, բազում խնդիրներ կան, որոշակի դանդաղկոտություն կա խնդիրների լուծման գործում, սակայն կառավարությունը արդեն ներկայացրել է այն ծրագրերը, որոնք իրականացվելու են այդ խնդիրների լուծման համար»,-ասել է Մինասյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---