Թուրքիայի էներգետիկայի նախարարը վախենում է Մեծամորի ԱԷԿ-ից

Թուրքիայի էներգետիկայի նախարարը վախենում է Մեծամորի ԱԷԿ-ից

PanARMENIAN.Net - Մեծամորի հնացած ԱԷԿ-ը լուրջ վտանգ է ներկայացնում Թուրքիայի համար: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը: «Հայաստանի ԱԷԿ-ն ամենահինն է աշխարհում, և շատ կազմակերպություններ, այդ թվում ՄԱԳԱՏԷ-ն պահանջում են փակել այն: Ատոմակայանը գտնվում է Թուրքիայի սահմանից 16կմ հեռավորության վրա, օգտագործում է հին տեխնոլոգիաներ և կարող է աղետի էպիկենտրոն դառնալ»,-ասել է նա` ընդգծելով, որ Թուրքիան շարունակելու է ԱԷԿ-ի փակման քարոզարշավը:

Թաներ Յըլդըզն «այնքան էլ ճիշտ չէ»` պնդելով, որ Հայաստանի ԱԷԿ-ն ամենահինն է աշխարհում: Ներկայումս գործող Հայաստանի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը գործարկվել է 1980 թվականի հունվարի 5-ին: Ընդ որում` Հայաստանի կառավարությունը 2006 թվականին հայտարարեց, որ Հայաստանի ԱԷԿ շահագործման ժամկետը սպառվում է 2016 թվականին: Որպես օրինակ կարելի է բերել Ռուսաստանում գործող Նովովորոնեժի ԱԷԿ-ը, որի 3-րդ և 4-րդ էներգաբլոկերը շահագործման են հանձնվել 1971 և 1972 թվականներին: Ընդ որում` երրորդ էներգաբլոկի շահագործումը կդադարեցվի 2016 թվականին, չորրորդինը` 2017-ին: Դրա հետ մեկտեղ դարձյալ Ռուսաստանում գործող Բելոյառսկի Ի.Վ.Կուրչատովի անվ. ատոմային էլեկտրակայանի երրորդ էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1980թ. ապրիլի 8-ին և ծրագրվում է գործունեությունը դադարեցնել 2020 թվականին:

Սակայն Թուրքիայի էներգետիկայի նախարարը կարող է մտքի եկածն ասել այն ժամանակ, քանի դեռ նրա խոսքերը միջամտություն չեն հանդիսանում հարևան պետության, առավել ևս Հայաստանի ներքին գործերին: Թուրքիան ինքը մտադիր է ԱԷԿ կառուցել այն տեխնոլոգիայով, որով կառուցվել է Մեծամորի ԱԷԿ-ը, այսինքն` Ռուսաստանի օգնությամբ: Ավելին, իր երկրորդ ԱԷԿ-ը Թուրքիան ծրագրում է կառուցել ճապոնական Toshiba և Tokyo Electric Company (Telco) ընկերությունների հետ համատեղ: Telco-ն հանդիսանում է ճապոնական «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի օպերատորը, որտեղ ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո վթարներ են տեղի ունեցել:

Իսկ Հայաստանի ԱԷԿ-ը դիմացավ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հարվածին և դարձավ աշխարհում միակ ԱԷԿ-ը, որը վերագործարկվել է փակումից հետո:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---