Երևանում քննարկում են ԵՄ քաղաքական ընտանիքին հայկական կուսակցությունների ինտեգրման հարցերը![]() 21 մարտի 2011 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է «Ազգային կուսակցությունների արդիականացման անցումային մոդելները ԵՄ քաղաքական ընտանիքներին ինտեգրմանն ընդառաջ» սեմինարը: Սեմինարի նպատակն է խթանել համագործակցությունը Հայաստանի քաղաքական կուսակցությունների ու ԵՄ ընտանիքի միջև: «Ես մասնակցում եմ սեմինարին, քանի որ կրթության ոլորտն ամենաեվրաինտեգրվածներից է Հայաստանում: ՀՀ կրթական համակարգը եվրաինտեգրման ճանապարհին է և մենք գտնում ենք, որ կրթությունն առանցքային դերակատարություն ունի եվրոպական արժեքների տարածման գործում»,-հայտարարել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Ըստ նրա, շփումների հաստատումը ՀՀ կուսակցությունների և ԵՄ քաղաքական ուժերի միջև առանցքային նշանակություն ունեն Հայաստանում քաղաքական մշակույթի ու ավանդույթների ձևավորման տեսակետից: Ինչպես հայտարարել է Աշոտյանը, Հայաստանի քաղաքական դաշտը կայացման փուլում է և այդ առումով ծանոթությունը եվրոպական կուսակցությունների հետ չափազանց կարևոր է: Սեմինարը կտևի 5 օր՝ մարտի 21-22 և 28-31-ը: Հայաստանի ու ԵՄ-ի միջև ասոցացման մասին համաձայնագրով նախատեսվում է խորացնել համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն Երևանի ու Բրյուսելի միջև: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |