Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդերին Նովրուզի կապակցությամբ

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի քրդերին Նովրուզի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդերին Նովրուզի կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ բարեկամներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ:

Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաև պետության աջակցությունը»:

«Կրկին շնորհավորելով ձեզ այս գեղեցիկ տոնի առթիվ` մաղթում եմ ձեր ընտանիքներին լիություն ու համերաշխություն, ձեր համայնքին` զարգացման նոր ծրագրեր ու նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է նախագահի ուղերձում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---