Զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ամուր հիմք է ստեղծում տնտեսության զարգացման համար![]() 21 մարտի 2011 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 21-ին ընդունել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Սուպաչայ Պանիտչպակդիին: Հանրապետության ղեկավարը կարևորել է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի օժանդակությունը զարգացող երկրների տնտեսություններին, ինչպես նաև այդ տնտեսություններն առավել մրցունակ ու կայուն դարձնելու ուղղությամբ Կազմակերպության կողմից գործադրվող ջանքերը: Հայաստանի տնտեսության զարգացման աջակցության գործում նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ու նաև Սուպաչայ Պանիտչպակդիի անձնական ներդրումը: ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղարը նշել է, որ իր այցը Երևան հաճելի է, հատկապես, երկու պատճառով. առաջին` Հայաստանն ԱՀԿ-ին անդամակցել է, երբ կազմակերպությունն ինքն էր գլխավորում, և այդ օրվանից ի վեր ստանձնած պարտավորությունների ուղղությամբ Հայաստանը զգալի աշխատանք է իրականացրել: Երկրորդ կարևոր պատճառը, ըստ Սուպաչայ Պանիտչպակդիի, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանն ու Երևանում միջազգային համաժողովին մասնակցելն է, որն ուղղված է Հայաստանի օրինակով մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույցի արդյունքների ներկայացմանը: Հանդիպման ժամանակ զրուցակիցներն ընդգծել են, որ զարգացող տնտեսությունների համար մրցակցային քաղաքականության խրախուսումն ստեղծում է ամուր հիմք տնտեսության զարգացման համար` թույլ տալով արդյունավետորեն բաշխել ռեսուրսները և օգտվել նորարարություններից ու լավագույն փորձից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |