Քաղաքապետ. Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի

Քաղաքապետ. Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի

PanARMENIAN.Net - Ապրիլին Երևանում հինգ փոքր շուկա կբացվի: Այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրային խորհրդում կայացած հանդիպմանը, որը նվիրված էր մայրաքաղաքի հիմնախնդիրների քննարկմանը: Ըստ Կարապետյանի, նոր փոքր շուկաների բացումը կնպաստի գյուղմթերքի վաճառքի սանիտարահիգիենիկ պատշաճ պայմանների ապահովմանը: Ինչպես նշել է քաղաքապետը, տարվա ընթացքում նախատեսվում է Երևանում բացել 12 փոքր շուկա:

Մեկնաբանելով քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու մասին հայտարարությունը՝ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դրանով քաղաքապետարանը լոկ ի կատար ածեց դեռ 2004թ. ընդունած օրենքը: «Մեզ մեղադրում են նրանում, որ մենք անտեսում ենք փողոցային առևտրով զբաղվող սոցիալապես անապահով մարդկանց շահերը, սակայն մենք ի սկզբանե նրանց առաջարկեցինք առևտրի համար նախատեսված տեղեր, շուկաներ, որտեղ նրանք կարող են կազմակերպել առևտուրը»,-ասել է Կարապետյանը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---