ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը կոչ է անում Ղարաբաղում զինադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

ՀՀ վարչապետը միջազգային հանրությանը կոչ է անում Ղարաբաղում զինադադարը խախտողի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել

PanARMENIAN.Net - Միջազգային հանրությունը պետք է ղարաբաղյան հակամարտության կողմերին հայտարարի, որ եթե կողմերից մեկը ուժ կիրառի հիմնախնդրի լուծման համար, ապա միջազգային հանրության արձագանքը հստակ և անհապաղ է լինելու: Այդ մասին, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում կառավարական ժամի ընթացքում, հայտնել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Միջազգային հանրությունը պետք է հակամարտության կողմերին հստակ ուղերձ հղի, որ հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, և եթե կողմերից մեկը ուժի դիմի, միջազգային հանրության արձագանքը չի հապաղի: Ես գտնում եմ, որ միջազգային հանրության կողմից նման քոմյունիքեի ընդունումը կարող է նպաստել Ղարաբաղի շուրջ խաղաղ բանակցություններին»,- ասել է ՀՀ վարչապետը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով, միջազգային կազմակերպությունները պետք է նաև պարզաբանեն, թե ինչպիսի միջոցներ, պատժամիջոցներ են ձեռնարկելու ուժի չկիրառման սկզբունքը խախտած պետության նկատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---