Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ յուրաքանչյուր ամիս հանդես են գալու հաշվետվություններով

Երևանի վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ յուրաքանչյուր ամիս հանդես են գալու հաշվետվություններով

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի 2011թ. առաջին երկու ամիսների կատարած աշխատանքների արդյունքները: Խորհրդակցությանը մասնակցել են քաղաքապետի տեղակալները, վարչական շրջանների ղեկավարներն ու քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետեր:

Քաղաքապետի որոշման համաձայն, վարչական շրջանների ղեկավարներն այսուհետ հաշվետվություններով հանդես են գալու յուրաքանչյուր ամիս: Կատարած աշխատանքները 0-ից 10 բալանոց համակարգով գնահատելու իրավունքը վերապահվել էր Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան վարչությունների պետերին: Ըստ այդմ, վարչական շրջանների աշխատակազմերի առաջին հաշվետվությունները գնահատվել են բավարար, իսկ առկա թերացումների և բացթողումների մասով քաղաքապետի կողմից տրվել են դրանք շտկելու և վերացնելու հստակ հանձնարարականներ:

Քաղաքապետ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ նման մոտեցման հիմքում դրվել է վարչական շրջանների միջև առողջ մրցակցություն ունենալու գաղափարը, ինչն իր հերթին կնպաստի լավագույն փորձի փոխանակմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Քաղաքապետը հորդորել է առավել բաց և թափանցիկ աշխատել և հնարավորին արագ և սպառիչ լուծումներ տալ համայնքի բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---