Կիրո Մանոյան. Ադրբեջանը հազիվ թե Արցախում պատերազմ սկսի, քանի որ ամենևին վստահ չէ, որ կհաղթի

Կիրո Մանոյան. Ադրբեջանը հազիվ թե Արցախում պատերազմ սկսի,  քանի որ ամենևին վստահ չէ, որ կհաղթի

PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը քիչ հավանական է համարում այն, որ Ադրբեջանը բանակցությունների արդյունքում կհամաձայնվի Ղարաբաղի անկախ կարգավիճակի հետ: «Դա քիչ հավանական է: Ադրբեջանը, հնարավոր է, կհամաձայնվի Ղարաբաղի անկախության հետ, եթե Հայաստանի հետ ստորագրի պայմանագիր, որն անբարենպաստ կլինի հայկական կողմի համար»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Մանոյանը:

Ինչպես հայտարարել է «Հայ դատի» ղեկավարը, հենց այդ պատճառով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման համար: Խոսելով ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի մասին` նա հայտարարել է, որ բանակցություններում առաջընթաց չկա, բայց գործընթացն օգնում է հրադադարի ռեժիմի պահպանմանը: Բացի դրանից, ղարաբաղյան հակամարտության 3 հիմնական սկզբունքները մշակվել են հենց խաղաղ բանակցությունների արդյունքում: «Մենք համաձայն չենք 6 քայլերի հետ, որոնք նախատեսված են Մադրիդյան սկզբունքներով, քանի որ համարում ենք, որ այդ քայլերը չեն համապատասխանում տարածաշրջանում ստեղծված իրականությանը»,- ասել է Մանոյանը:

Ինչ վերաբերվում է Ղարաբաղում պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, Կիրո Մանոյանը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հնարավորությունը փոքր է, քանի որ Բաքուն վստահ չէ իր հաղթանակի մեջ:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---