Մարտի 26. Facebook-ի ու Twitter-ի հայ օգտվողների շրջանում ամենատարածված թեման Հայաստան-Ռուսաստան խաղն է

Մարտի 26. Facebook-ի ու Twitter-ի հայ օգտվողների շրջանում ամենատարածված թեման Հայաստան-Ռուսաստան խաղն է

PanARMENIAN.Net - Այսօր հայերի համար մեծ ֆուտբոլի օր է: Սոցիալական ցանցերի հայ օգտվողների գրեթե բոլոր կարգավիճակներն ու պոստերը կապված են Հայաստան-Ռուսաստան խաղի հետ: Օգտվողների գլխավոր լուսանկարներն ակտիվորեն փոխվում են Հայաստանի հավաքականի կամ հայկական դրոշի լուսանկարներով: Որոշ բլոգերներ նույնիսկ փորձում են կանխատեսել հաշիվը:

Առաջիկա խաղի շնորհիվ հայ օգտվողների շրջանում կտրուկ աճել է Facebook ցանցի նոր՝ « Facebook հարցեր» ցանցի ծառայությունը, որը գործարկվեց 2 օր առաջ: Ամենատարածված հարցերն են՝ «Որտե՞ղ եք պատրաստվում ֆուտբոլ դիտել», «ըստ ձեզ, ո՞վ կհաղթի այսօրվա խաղում», «Ո՞ւմ համար եք երկրպագում»:

Դժվար չէ պատկերացնել օնլայն ռեժիմով խաղին հետևող օգտվողների արձագանքը խաղի ժամանակ: «Գոլ», «Հայաստան», «Հաշիվ», «Մենք հաղթեցինք» (հուսով եմ, հենց այդպես) արտահայտությունները, հավանաբար, ամենատարածվածը կլինեն այսօր:

Օնլայն ռեժիմով խաղին հնարավոր կլինի հետևել Հայաստանի Հանրային հեռուստատեսության www.armtv.com կայքում, ինչպես նաև www.allsport-live.ru, www.gooool.ru , www.eurorivals.net կամ www.crunchsports.com կայքերում:

Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպումը տեղի կունենա Երևանում Եվրո-2012 ընտրական մրցաշարի շրջանակներում: B խմբում Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը, իսկ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---