«Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահ. Հայաստանում ՓՄՁ զարգացմանը խանգարում է կոռուպցիան

PanARMENIAN.Net - Քանի դեռ Հայաստանում արմատախիլ չի արվել կոռուպցիան, երկրում չի կարող զարգանալ փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Այդ մասին մարտի 31-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահ Ցոլվարդ Գևորգյանը: Նրա խոսքերով, ՓՄՁ ներկայացուցիչը մշտապես գործ է ունենում պաշտոնյաների հետ, որոնք «առաջին հերթին նայում են գրպանին և նույիսկ չեն ցանկանում լսել այցելուին»: Միաժամանակ, նա ողջունում է հարկային և մաքսային վարչարարության հեշտացման ուղղությամբ կատարված կառավարության քայլերը, բայց կասկած հայտնում, թե «որքանով են դրանք կատարվելու»: Նա հիշեցրել է, որ ճգնաժամի շրջանում կառավարության որոշմամբ ՓՄՁ-ն ազատվել են ստուգումներից հարկային բեռը թեթևացնելու համար, և այդ գործընթացը երկարացվել է, սակայն իրենց կազմակերպությունը մշտապես բողոքի զանգեր է ստանում:

«Վաճառականների միություն» ՀԿ-ի նախագահը հավելել է, որ կազմակերպությունը մտադիր է մի շարք հանդիպումներ անցկացնել Հայաստանի ՊԵԿ ներկայացուցիչների հետ` ձեռնարկատերերին իշխանությունների կողմից իրականացված բարեփոխումներն ավելի լավ ներկայացնելու համար:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---