Շվեյցարիայի նախագահը հայ-թուրքական գործընթացի մասին. «Մենք ամենևին էլ չենք լվացել ձեռքերը»![]() 31 մարտի 2011 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ 2009թ. հոկտեմբերին Շվեյցարիան ավարտեց միջնորդի իր առաքելությունը հայ-թուրքական գործընթացում, այնուամենայնիվ, պաշտոնական Բեռնը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Երևանի ու Անկարայի միջև բանակցությունները վերսկսելու համար: Ինչպես ՀՀ նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում Երևանում հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյը, Շվեյցարիան ամենևին էլ չի լվացել ձեռքերը և անտարբեր չէ այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է հայ-թուրքական հարաբերություններում: «Մենք ցանկանում ենք, որպեսզի գործընթացը վերսկսվի և պատրաստ ենք ամեն ինչ անել խրախուսելու համար կողմերի երկխոսությունը»,-ասել է Քալմի Ռեյը: 2009 թվականին շվեյցարական կողմի միջնորդությամբ Ցյուրիխում Հայաստանի ու Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները ստորագրեցին Հայ-թուրքական արձանագրությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Սակայն, 2010թ. ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին, քանի որ թուրքական կողմը անհիմն կերպով ձգձգում էր այդ փաստթղթերի վավերացումը խորհրդարանում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |