Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» կողմից միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին լուրերը![]() 1 ապրիլի 2011 - 09:29 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հերքել է «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանի հայտարարությունը կուսակցության կողմից ընդդիմադիր ճակատի ձևավորման մասին: «Կարինե Հակոբյանը ներկայացնում էր ոչ թե վարչության կամ «Ժառանգության» դիրքորոշումը, այլ իր անձնական մոտեցումներն այդ հարցի շուրջ»,- ընդգծել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում: Սաֆարյանի խոսքով, իմաստ ունի, որպեսզի այդ անձնական մոտեցումները կամ կարծիքը քննարկման առարկա դառնան, սակայն դա «Ժառանգության» դիրքորոշումը չէ, քանի որ կուսակցությունն այդ հարցի վերաբերյալ որոշում չունի: «Կուսակցության բոլոր քայլերն ու առաջնահերթություններ, մեր դիրքորոշումը նշված են մեր` մարտի 13-ին ընդունված 3 էջից բաղկացած որոշման մեջ: Եվ այն ամենը, ինչ ասում է կուսակցության ներկայացուցիչներից մեկը, օրինակ նաև ես, այդ փաստաթղթի շրջանակներից դուրս է, առայժ միայն իմ անձնական կարծիքն ու մոտեցումն է, ինչպես և Կարինե Հակոբյանի դեպքում»,- ընդգծել է նա: «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը մարտի 31-ին կայացած մամլո ասուլիսում հայտնել է, որ այժմ «Ժառանգության» առջև ծառացել է ոչ թե երկրորդ ընդդիմադիր ճակատի, այլ միասնական ընդդիմադիր ճակատի ձևավորման խնդիրը, որի մեջ կարող է մտնել նաև ՀԱԿ-ը: Հակոբյանը նշել է, որ նոր կառույցն ի տարբերություն ՀԱԿ-ի բաց է լինելու և ունենալու է «կլոր սեղանի» ձևաչափ:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |