Թողարկվել է Chat 3.1 նոր ծրագիրը Symbian^3 –ի համար

Թողարկվել է Chat 3.1 նոր ծրագիրը Symbian^3 –ի համար

PanARMENIAN.Net - Թողարկվել է Chat 3.1 application (չաթ ծրագիր) Symbian^3 համակարգով աշխատող Nokia հեռախոսների համար։ Այս մասին գրում է Nokia Ovi խանութի պաշտոնական բլոգը։

Chat 3.1 ծրագիրը աշխատում է Nokia N8-00, Nokia C7-00, Nokia E7-00 և Nokia C6-01 բջջայինների հետ, որոնք գործում են Symbian^3 համակարգով։

Chat 3.1-ը՝ ի տարբերություն Chat 2.5-ի, բացի սովորական չաթ հնարավորություններից ունի թարմացված դիզայն և նոր սոցիալական գործիք՝ կոնտակտների ինտեգրում։

Շնորհիվ կոնտակտների ինտեգրման՝ չաթ IM ուղարկելու կոճակը ավտոմատ ավելանում է բջջայինի յուրաքանչյուր կոնտակտի մեջ, ինչը ավելի է հեշտացնում ընկերներին արագ IM ուղարկելը։

Chat 3.1 application-ը կարելի է բեռնել անվճար Nokia Ovi օնլայն խանութից։ Ծրագրի չափսն է՝ 2.69 Մբ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---