ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսում է պահեստազորայինների վերապատրաստման ծրագիր

ՀՀ պաշտպանության նախարարությունը սկսում է պահեստազորայինների վերապատրաստման ծրագիր

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-10-ը Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորավարժարանում տեղի են ունենալու պահեստազորայինների ուսումնական հավաքներ: Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, այդ հավաքները Հայաստանի Զինված ուժերի մարտունակության բարձրացման ծրագրի մաս են և բոլորովին կապված չեն պատերազմի վերսկսման վտանգի հետ: «Պահեստազորայինները մեր երկրի ռազմական պոտենցիալի մի մասն են, նրանց վերապատրաստումը և ռազմամոբիլիզացիոն պաշարների կատարելագործումը հնարավորություն կտան մեր պետությանն անվտանգության մթնոլորտի փոփոխության դեպքում քայլեր ձեռնարկել, որոնք ադեկվատ կլինեն այդ սպառնալիքներին»,- ասել է նա: Կազմակերպչական-մոբիլիզացիոն վարչության պետ գնդապետ Առաքել Մարտիկյանը նշել է, որ սկսված հավաքները ԶՈՒ մարտական պատրաստվածության հերթական պլանային միջոցառումներն են: Նա նշել է, որ սակրավորներն առաջինն են սկսել իրենց հավաքները, քանի որ նույն ժամանակ զորավարժարանում պետք է ճամբարային հավաքը ավարտեր ինժենարային-սակրավորային ուսումնական գունդը, և որոշվել է զուգահեռ անցկացնել պահեստազորայինների և ժամկետային զինծառայողների հավաքները:

Նա նաև հաղորդել է, որ հավաքներին մասնակցում են երկու երկու զինվորական կոմիսարիատի պահեստազորայիններ` Արմավիրի և Էջմիածնի:

Իր հերթին, ինժեներային զորքերի վարչության պետ գեներալ-մայոր Ոստանիկ Ադոյանը հաղորդել է լրագրողներին, որ պահեստազորայինները հավաքներին սովորելու են ականապատում և ականազերծում, ինժեներային արգելափակոցների շինարարություն և այլն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---