Ռուս-հայկական համալսարանում տեղի կունենա Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված գիտաժողով

PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին` 11:00-ին Ռուս-հայկական (Սլովանական) համալսարանում նորվեգացի բևեռախույզ, կենդանաբան, նոր գիտության` ֆիզիկական օվկիանոսագրության հիմնադիր, քաղաքական գործիչ, հումանիստ, բարերար, 1922 թվականին Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված գիտաժողով կբացվի:

Գիտաժողովը կբացի ՌՀՄ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը: Ելույթ կունենան նաև Ֆրիտյոֆ Նանսենի Հայկական հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը, պատմական գիտությունների թեկնածու, ՌՀՄ դասախոս Բենիամին Մայիլյանը, ինչպես նաև ՌՀՄ ուսանողներ:

Գիտաժողովի ընթացքում ծրագրվում է Յուրի և Ռուբեն Երզնկյանների «Ֆրիտյոֆ Նանսենն ու Հայաստանը» ֆիլմի ցուցադրությունն ու Ֆրիտյոֆ Նանսենի` ութ հատորից բաղկացած Ստեղծագործությունների ժողովածուի շնորհանդեսը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---