Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ընդդիմադիրների կալանքները

Բաքվում ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է ընդդիմադիրների կալանքները

PanARMENIAN.Net - Բաքվում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնում ապրիլի 2-ին Բաքվի կենտրոնում ընդդիմության հանդեպ պետական կառույցների գործունեության հետ կապված: Այդ մասին ասվում է մամուլի համար հաղորդագրությունում` տարածված ապրիլի 2-ին պետդեպարտամենտի կողմից: Հաղորդագրությունում նշվում է. «Ձերբակալվել են ընդդիմադիր ակտիվիստներ պլանավորված ցույցից մի քանի օր առաջ: ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել ազատ հավաքների և ազատ արտահայտվելու քաղաքացիների իրավունքները, որոնք երաշխավորվում են Ադրբեջանի սահմանադրությամբ և միջազգային նորմերով, ներառյալ ԵԱՀԿ առաջ ունեցած երկրի պարտավորությունները: Այդ իրավունքերը հարգելն առանցքային է կառավարության և ընդդիմության միջև և ձևավորում է դրական փոփոխություններ և հասարակության մեջ ժողովրդավարական մշակույթի զարգացում: Մենք կոչ ենք անում բոլոր ձերբակալվածներին տրամադրել փաստաբաններ և ապահովել թափանցիկ և բաց հետաքննություն»,- ասվում է դեսպանատան հայտարարությունում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---