Բրունո Դյութուան պատմել է հայ ուսանողներին Orange Նորարարության մրցանակի մասին

Բրունո  Դյութուան պատմել է հայ ուսանողներին Orange Նորարարության մրցանակի մասին

PanARMENIAN.Net - Այսօր Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան ԵՊՀ ՏՏ կենտրոնում հանդիպեց ուսանողների հետ` Orange Նորարարության մրցանակի վերաբերյալ վերջիններիս հետաքրքրող հարցերին պատասխանելու նպատակով:

«Հայաստանում ես հանդիպել եմ բազմաթիվ տաղանդավոր երիտասարդների, որոնք խրախուսուման ու աջակցման դեպքում կարող են փայլուն նախագծերի հեղինակը դառնալ: Orange -ը մեծ միջազգային խմբի մասն է կազմում և մենք ուզում ենք տալ այդ երիտասարդներին հնարավորություն` փորձել իրենց և կատարելագործվել մեր խմբի բազմաթիվ գիտահետազոտական լաբորատորիաներից մեկում»,- ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Նորարարության մրցույթը մեկնարկել է մեկ ամիս առաջ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի երևանյան և վերջիններիս մարզային մասնաճյուղերի ուսանողների համար: Մրցույթի արդյունքում լավագույն նորարարական գաղափարի հեղինակը ճանաչված ուսանողը կմեկնի Ֆրանսիա` 6-ամսյա վճարվող պրակտիկայի Orange-ի գիտահետազոտական լաբորատորիաներոից մեկում և կաշխատի նորարարական նախագծերի վրա:

Մրցույթի կարելի է մասնակցել` մինչև ապրիլի 20-ը գրանցվելով Orange-ի պաշտոնական վեբկայքում հատուկ ստեղծված կայքէջում և էլեկտրոնային ձևաչափով ուղարկելով նախագիծը և կենսագրությունը:

Մրցույթի հաղթողի անունը կհրապարակվի Orange-ի կայքում մայիսի 20-ին:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---