Հայաստան է ներկրվել 625 տոննա բարձրորակ կարտոֆիլի տնկանյութ 5 ապրիլի 2011 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Հայաստան է ներկրվել 125 տոննա էլիտար և Ա դասի կարտոֆիլի տնկանյութ: Եվս 300 տոննա կներկրվի մինչև ապրիլի վերջ: Հոլանդիայից ներկրված կարտոֆիլի բարձրորակ սերմացուի առաջին մասը` 500 տոննան Հայաստան է հասել ապրիլի 4-ին: Ներկրվել է սերմացուի շուրջ 12 տեսակ, որի ընդունմանը գյուղացիների հետ մասնակցել է նաև ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը: «Կտեսնեք` առաջիկայում մեծ փոփոխություններ են սպասվում: Մնում է ցույց տալ քրտնաջան աշխատանք», - ասել է Սերգո Կարապետյանը: Նա ավելացրել է, որ այժմ մնում է սերմացուն ժամանակին բաշխել գյուղացիներին, հավուր պատշաճի կատարվեն աշխատանքները, որպեսզի տարվա վերջում բարձր ցուցանիշներ լինեն: Մարզպետարաններն ու գյուղապետերն արդեն տեղեկացված են և պետք է առաջիկայում իրենց պահանջներին համապատասխան պատվերները ներկայացնեն Հայաստանի ագրարագյուղացիական միություն` ստանալու անհրաժեշտ քանակը: Ինչպես տեղեկացրել է միության նախագահ Հրաչ Բերբերյանը, վճարման մեխանիզմը մեղմացվել է, գնորդները գումարը վճարելու են մաս-մաս, իսկ կանխիկը լինելու է գումարի միայն 30 տոկոսը: «Միջազգային շուկայում և' սերմի գներն են բարձրացել, և' պարենային գներն առհասարակ: Սակայն մենք անցյալ տարվա գները պահպանել ենք` չանցնելով 400 դրամի սահմանը», - ասել է Հրաչ Բերբերյանը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն արձանագրություն են ստորագրել Կոորդինատները հստակեցվել են ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ 1976թ. տեղագրական քարտեզի համաձայն Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին |