ՄԻԱԿ-ն իր համագումարում կորոշի ապագա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը 8 ապրիլի 2011 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) առաջիկայում անցկացնելու է համագումար, որի ժամանակ քննարկելու է և որոշում է ընդունելու ապագա խորհրդարանական ընտրություններին առանձին կամ այլ քաղաքական ուժերի հետ մասնակցելու վերաբերյալ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում լրագրողներին հայտնել է կուսակցության քարտուղար Նաիրա Կարապետյանը: «Ցանկացած քաղաքական ուժ չի կարող չկիրառել խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը»,- իր հերթին նշել է կուսակցության քարտուղարության անդամ Գերասիմ Բարսեղյանը: Նա հավելել է, որ ցանկացած ակտիվ քաղաքական կուսակցություն, որն իր առաջ քաղաքական խնդիրներ է դնում, հասկանում է, որ այդ խնդիրների իրագործումն ընկած է քաղաքական ընտրությունների ոլորտում: Բարսեղյանը նաև ընդգծել է, որ կուսակցությունն իրատեսորեն է գնահատում քաղաքական իրավիճակը և իր հնարավորությունները և դրա հիման վրա քաղաքական հայտ է ներկայացնելու ապագա ընտրություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |