Սիրիայում բախումների հետևանքով 24 ցուցարար է զոհվել

Սիրիայում բախումների հետևանքով 24 ցուցարար է զոհվել

PanARMENIAN.Net - Ըստ ճշտված տվյալների, ապրիլի 8-ին Սիրիայում իրավապահների ու հակակառավարական ցույցերի մասնակիցների միջև բախումներ են եղել, որոնց արդյունքում զոհվել է 24 մարդ: Այդ մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով տեղի իրավապաշտպաններին:

19 մարդ է զոհվել Դարաա քաղաքում: Երկուսը զոհվել են Հոսնեում և մեկը՝ Խարաստում: Անկարգությունների ականատեսները պնդում են, որ բողոքի ակցիայի մասնակիցների հանդեպ հրազեն է կիրառվել և արցունքաբեր գազ, տուժածների հստակ քանակը հայտնի չէ:

Սիրիայում բողոքի ակցիաները վերսկսվեցին ապրիլի 8-ին՝ ուրբաթօրյա աղոթքից հետո: Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել:

Սիրիայի իշխանությունները հայտարարում են, որ հակակառավարական ելույթները ֆինանսավորվում են արտերկրից, հայտնում է Լենտա.ռու-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---