ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը հակասում է ԱՄՆ նախագահի դիրքորոշմանը12 ապրիլի 2011 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Մեկնաբանելով ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից հրապարակված Հայաստանում մարդու իրավունքների զեկույցի Ղարաբաղին վերաբերող մասը Հայաստանի Հանրապետական կուսակցության քարտուղար, ԱԺ պատգամավոր Էդվարդ Շարմազանովը նշել է, որ առնվազն տարակուսանք է հարուցում զեկույցում աղաղակող հակասությունների առկայությունը փաստաթղթում: Հանրապետական պատգամավորի խոսքով, այդ փաստաթղթում գրված դրույթները ուղղակիորեն հակասում են ԱՄՆ նախագահի եւ պետքարտուղարի հայտարարություններին, ովքեր բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը պետք է լուծվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության հիման վրա: ԱՄՆ պետդեպարտամենտի 2010 թվականի զեկույցում Լեռնային Ղարաբաղը ներկայացված է եղել որպես «Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |