Արամ Հարությունյանը կոչ է անում Հայաստանի նախագահին պաշտոնանկ անել վարչապետին![]() 12 ապրիլի 2011 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը կոչ է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անել վարչապետ Տիգրան Սարգսյանին: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: «Նախագահը պետք է արագ լուծի այդ հարցը, որքան շատ վարչապետը մնա իր պաշտոնում, այնքան վատ Հայաստանի համար»,-ասել է Հարությունյանը: Ըստ նրա, Տիգրան Սարգսյանն աշխատում է ավելի շատ ելնելով հայկական բանկերի շահերից, քան պետության ու ժողովրդի: Հարությունյանը նաև մեղադրում է վարչապետին Հայաստանի ոսկու պաշարը ծախելու և փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային բեռն ավելացնելու մեջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |