Հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարողանա ազդել ընտրությունների արդյունքների վրա![]() 12 ապրիլի 2011 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Միանգամայն հնարավոր է, որ հայազգի թեկնածուները կարող են մասնակցել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին որպես անկախ պատգամավորներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, եթե նրանք ընտրվեին, կմիանային որևէ կուսակցության: «Հարկ է նշել, որ 60-70 հազար կազմող հայ համայնքի ձայնը 70-միլիոնանոց Թուրքիայում հազիվ թե կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ուստի, հայազգի պատգամավորներն այնքան էլ պետք չեն»,-ասել է Իսկանդարյանը: Ապրիլի 11-ին Թուրքիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունները պետք է ներկայացնեին թեկնածուների ցուցակները: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, ոչ մի ցուցակում հայազգի թեկնածու չկա: Հայազգի թեկնածուների առաջադրելու մտադրության մասին ասում էին իշխող ԱԶԿ և գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ներկայացուցիչները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |