Google Docs-ը գործարկել է Էջավորում և Native տպագրում ֆունկցիաները![]() 13 ապրիլի 2011 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Google-ը գործարկել է Էջավորում (Pagination) և Native տպագրում ֆունկցիաները Google Docs-ում։ Այս մասին հայտնում է Գուգլի պաշտոնական բլոգը։ Էջավորում ֆունկցիան վիզուալ ցուցադրում է փաստաթուղթը էկրանին՝ էջավորված, էջերը կարելի է ոլորելով թերթել (scrolling)։ Այն վիզուալ առանձնացնում է փաստաթղթի յուրաքանչյուր էջ, ինչը նախկինում չկար։ Google Docs-ում ավելացել է ևս մեկ ֆունկցիա՝ Native տպագրում։ Այսինքն, եթե նախկինում փաստաթուղթը տպելու համար անհրաժեշտ էր նախ այն փոխակերպել PDF ֆորմատի, հետո տպել, ապա այժմ շնորհիվ Native տպագրում (Native printing) կոճակի՝ կարելի է փաստաթուղթը տպել անմիջապես բրաուզերից։ Սակայն Native տպագրում ֆունկցիան աշխատում է միայն Google Chrome բրաուզերի համար։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |