Հայաստանն ու Վրաստանը մտադիր են զարգացնել ռազմական համագործակցությունը![]() 13 ապրիլի 2011 - 18:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհավորել է Թենգիզ Շարմանաշվիլիին դիվանագիտական նոր առաքելության կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանի պաշտոնում նրա նշանակումը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական ռազմական համագործակցության զարգացման համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական համագործակցությանն առընչվող հարցեր: Կարևորելով Վրաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացումը` պաշտպանության նախարարը նշել է, որ այն կարող է նպաստել տարածաշրջանի կայունությանը և անվտանգության ամրապնդմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |