2010 թվականին ՀԿԵՈւ-ն 1 մլրդ դրամ է կորցրել14 ապրիլի 2011 - 14:17 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2010թ. 1 մլրդ դրամի վնաս է կրել: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Շևքեթ Շայդուլինը: «2010 թ. ֆինանսական արդյունքը՝ 1 մլրդ դրամի վնասն է, հիմնական վնասները գրանցվել են ուղևորների փոխադրման հատվածում, ընդհանուր վնասի գումարը կազմել է 2,8 մլրդ դրամ»,-ասել է նա: Շայդուլինը հավելել է նաև, որ հիմնական գործունեության գծով պլանը գերակատարվել է 5,2 տոկոսով, գումարը կազմել է 12,463 մլրդ դրամ, օպերացիոն ծախսերը կրճատվել են 3,2 տոկոսով, ընդհանուր արժեքը կազմել է 14,241 մլրդ դրամ: Շայդուլինն ընդգծել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կատարել է 2010թ. բոլոր հիմնական բյուջետային ցուցանիշները, բավարարել է պետության ու բնակչության տրանսպորտի պահանջարկը, ներդրումային ծրագիր է իրականացրել: Նա հավելել է նաև, որ ընդհանուր աջակցությունը ՀՀ տնտեսությանը 2010թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում կազմել է միջինը 1,262 մլրդ ռուբլի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Նա վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին |