ԱՄՀ-ն 2011-ին Հայաստանում կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ

ԱՄՀ-ն 2011-ին Հայաստանում կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2011-ին Հայաստանում կանխատեսում է 4.6 տոկոս տնտեսական աճ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիլյերմո Տոլոսան: «Դա առավել ցածր ցուցանիշ է, քան հաջողակ նախաճգնաժամյան տարիներին, սակայն այն վկայում է վերականգնման միտումների մասին, և դա առավել բարձր ցուցանիշ է, քան 2010-ին»,- նշել է նա: ԱՄՀ ներկայացուցիչը հավելել է, որ արտաքին առևտրի և փոխանցումների հավասարակշռությունը վերականգնվել է, նկատվում է նաև վարկավորման աճ, և եթե այդ միտումները պահպանվեն նաև 2011-ին գյուղատնտեսությունում պայմանների բարելավման հետ միասին, նրանք կապահովեն աճի ցուցանիշ:

Տոլոսայի խոսքերով, տնտեսության մեջ ներդրումները շարունակելու են աճել, սակայն այդ աճը կտրուկ չի լինելու: ԱՄՀ ներկայացուցիչն ընդգծել է հարկային ոլորտում բարեփոխումներ անցկացնելու կարևորությունը, մասնավորապես նշելով, որ կառավարությունը պետք է շարունակի ուշադրությունը կենտրոնացնել հարկերի հավաքման գործընթացի վրա բյուջեի հնարավորությունների ընդլայնման համար, ինչը նպաստելու է մասնավոր հատվածի աճին: Նա նշել է, որ ՀՆԱ նկատմամբ հարկերի հարաբերակցությամբ Հայաստանը նախավերջին տեղում է նախկին ԽՍՀՄ երկրների շարքում` առաջ անցնելով միայն Տաջիկստանից: Անհրաժեշտ է նաև Հայաստանի գործարար միջավայրի բարելավում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---