ՀՀԿ պատգամավոր. Հայաստանում քաղաքական պայքարն ավելի քաղաքակիրթ է դառնում![]() 21 ապրիլի 2011 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղաքական պայքարն աստիճանաբար ավելի քաղաքակիրթ է դառնում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը: Նրա խոսքերով, հայկական ընդդիմությունը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, պակաս ագրեսիվ է դարձել քաղաքական պայքարում: Իշխանություններն իրենց հերթին կոշտ մոտեցում հանդես չեն բերում ընդդիմության գործողությունների նկատմամբ` փորձելով համախմբել հասարակությանը, ինչը, Բադեյանի կարծիքով, հիմա Հայաստանի կարևորագույն խնդիրներից է: Մեկնաբանելով ՀԱԿ և իշխանությունների միջև երկխոսության մասին լուրերը` պատգամավորը նշել է, որ հստակ ոչինչ չի կարող ասել. «Ես կարող եմ միայն ենթադրել, որ իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները հազիվ թե դեմ առ դեմ հանդիպել են և պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ»,- ասել է Բադեյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |