Տիգրան Կարապետյանը մեղադրել է ՀՀ նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի բանակցելու մեջ![]() 21 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը մեղադրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ գաղտնի երկխոսություն վարելու մեջ: Այդ մասին նա հայտարարել է Հայաստանում քաղաքական երկխոսության խնդրին նվիրված քննարկման ժամանակ, որի կազմակերպիչներն են Մամուլի ազգային ակումբն ու ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը: Կարապետյանը նշել է, որ իշխանությունները, վախենալով ՀԱԿ-ից, բանակցություններ են վարում նրա հետ, սակայն, հայ ժողովուրդը դրանից չի շահի: Ըստ Կարապետյանի, նա կստիպի իշխանություններին երկխոսություն վարել իր և իրեն սատարող ժողովրդական զանգվածների հետ, որոնք, ի տարբերություն Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկանում են փոխել գոյություն ունեցող համակարգը: Իր հերթին Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցության ղեկավար Էդվարդ Անտինյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը միասին ոչնչացնում են իրենց քաղաքական մրցակիցներին»: Ըստ նրա, անհրաժեշտ է քաղաքական երկխոսության միջոցով ճնշում գործադրել իշխանությունների վրա, որպեսզի նրանք բարեփոխումներ իրականացնեն երկրում: Նա նշել է, որ հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչ կանի ՀԱԿ-ը, եթե չկարողանա մեծամասնություն ապահովել ապագա ԱԺ-ում՝ հիշեցնելով, որ ժամանակին ՀԱԿ-ը հրաժարվեց իր ձայներից Երևանի ավագանու կազմում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |