Հայաստանի կառավարությունը որոշել է անցկացնել հարկային համաներում

Հայաստանի կառավարությունը որոշել է անցկացնել հարկային համաներում

PanARMENIAN.Net - 2010-ի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի հարկատուների մոտ հարկային պարտավորությունների ոլորտում կուտակվել է 210 մլրդ դրամի պարտք: Այդ մասին կառավարության նիստի ընթացքում հաղորդել է Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միաժամանակ, նրա խոսքերով, հարկերի ապառքները կազմել են ավելի քան 104 մլրդ դրամ, ավելացված տույժերը` 72 մլրդ դրամ, իսկ տուգանքները` 34 մլրդ դրամ:

Դրա հետ կապված` Հայաստանի կառավարությունն ապրիլի 21-ին տեղի ունեցած նիստում հաստատել է օրինագիծը, որի համաձայն հնարավորություն են ունենալու ազատվել ավելացված տույժերից և տուգանքներից, եթե մոտ ապագայում լիովին մարեն հարկային պարտքը: Նրանց համար հաստատվելու է հարկերի մարման ժամանակացույց, մասնավորապես, սուբյեկտները, որոնց պարտքը կազմում է մինչև 50 մլն դրամ, կարող են մարել պարտքը տարվա ընթացքում` ամեն ամիս վճարելով պարտքի 1/10 մասը, իսկ 50 մլն դրամից ավելի պարտք ունենալու դեպքում` ամեն ամիս վճարելով ընդհանուր գումարի 1/22 մասը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ այդ որոշումը պետք է լայնորեն տարածվի, քանի որ տնտեսվարող սուբյեկտների համար բացառիկ հնարավորություն է ստեղծվում հարկային պարտավորությունների կատարման համար: «Ըստ էության, սա հարկային համաներման ձև է, որը նաև օգնելու է համալրել բյուջեն»,- ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---