Զատկի օրը Եղեռնի զոհերի հիշատակի պատարագ չի մատուցվելու

Զատկի օրը Եղեռնի զոհերի հիշատակի պատարագ չի մատուցվելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Մայր Աթոռ սբ. Էջմիածինը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ կկատարի ժամը 9:00-ին, այնուհետև ժամը 10:30-ին Մայր Աթոռում կմատուցվի Զատկին նվիրված տոնական պատարագ, այս մասին լրագրողներին հայտնեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի միաբան տեր Շահե աբեղա Անանյանը:

Բացի դրանից, երեկոյան եկեղեցիներում նախատեսված է հոգեհանգստյան կարգ և աղոթք ի հիշատակ Եղեռնի զոհերի հիշատակի: «Եկեղեցու պատարագը միայն մահացածների հիշատակը չէ, որ ոգեկոչում է, այլ հոգու հարության և անմահության գաղափարն է», -ասել է աբեղան: Նա նաև հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը չի սահմանափակվում մեկ օրով: Բացառված է տաղավար տոներին հոգեհանգստյան պատարագի մատուցումը, արգելված է, քանի որ կապված է հարության տոնի հետ, ասել է աբեղան:

Աբեղան հայտնեց, որ Զատկի տոնը փոփոխման չի կարող ենթարկվել: Այն միշտ նշվում է լիալուսնին հաջորդող կիրակի օրը: Դա անփոփոխ է 325 թ.-ի առաջին տիեզերական ժողովի որոշումից ի վեր, և եկեղեցական տոներն այդ տիեզերական ժողովից հետո փոփոխության չեն ենթարկվել:

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
---