Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին կարող են կարևոր արխիվային փաստաթղթեր հրապարակվել

Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին կարող են կարևոր արխիվային փաստաթղթեր հրապարակվել

PanARMENIAN.Net - Անգամ 100-րդ տարելիցին Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը չի կորցնի իր արդիականությունը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նա վստահ է, որ թուրքական կողմը նույնպես ակտիվորեն պատրաստվում է այդ տարեթվին, և չի բացառել, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կամ տարելիցից հետո կարող են կարևոր արխիվային փաստաթղթեր հրապարակվել: Ռուբեն Մելքոնյանը պաշտոնապես հայտարարել է, որ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում օսմաներենի մասնագետների կադրեր են պատրաստում:

«Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետն արդեն օսմաներենի երկու մագիստրոս է տվել, որոնք արդեն աշխատում են որոշ փաստաթղթերի թարգմանության վրա: Սակայն ուզում եմ նշել, որ եթե անգամ թուրքական արխիվները բաց են հայերի համար, դրանցում Հայոց ցեղասպանության մասին առանձնապես կարևոր փաստաթղթեր չկան: Երիտթուրքերը հասցրել են իրենց հետ վերցնել Հայոց ցեղասպանության մասին կարևոր վկայություններն ու պաշտոնական փաստաթղթերը և ոչնչացնել դրանք»,- ասել է թուրքագետը:

 Ուշագրավ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
---