Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի կայունությանը![]() 27 ապրիլի 2011 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը և Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |