Երևանում հաշմանդամները դուրս կգան երթի ի պաշտպանություն իրենց իրավունքների28 ապրիլի 2011 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունները կկազմակերպեն «Կրթություն, աշխատանք, արժանապատիվ կյանք» խորագրով ակցիա, նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը: Ակցիան կմեկնարկի խաղաղ երթով, որին կմասնակցեն հաշմանդամ և ոչ հաշմանդամ մարդիկ Երևանից և հանրապետության մարզերից: Այն սկիզբ կառնի 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանի մոտից և կավարտվի Գաֆեսճյան քանդակների պարտեզում (Կասկադ համալիր), որտեղ տեղի կունենա բացօթյա համերգ` հայտնի երգիչ-երգչուհիների մասնակցությամբ: Համերգը կազմակերպվում է Գաֆեսճյան արվեստի կենտրոնի աջակցությամբ: Համերգի ընթացքում կկայանա հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքով ապահոված գործատուների մրցանակաբաշխությունը, որը կազմակերպվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ: Միջոցառմանը կցուցադրվեն նաև Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային նվիրված սոցիալական տեսահոլովակները: Ակցիան իրականացվում է Դանիայի միջազգային զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետը կատակել է` կուզեր, որ Հայաստանը 2024–ին դառնա ԵՄ անդամ Մոդերատորը վարչապետին հարցրել է, թե ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը Փաշինյանը Դանիայի վարչապետին է ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Ֆրեդերիկսենն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը Ալիևը Բորգին ասել է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է չեղարկել «Ադրբեջանը բարձրացրել է այդ հարևցը և չկա որևէ պատճառ, որպեսզի հայկական կողմն իր համաձայնությունը չտա»,–ասել է նա Արաքս գետի վրա 2-րդ կամուրջ կառուցելու հարցով Իրանի հետ աշխատանքային խումբ կստեղծվի Գործող կամուրջը կառուցվել է 1995–ին |