ՀՀ ոստիկանության տվյալներով, ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքին մոտ 6000 մարդ է մասնակցել

ՀՀ ոստիկանության  տվյալներով, ՀԱԿ-ի ապրիլի 28-ի հանրահավաքին մոտ 6000 մարդ է մասնակցել

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Օպերայի հրապարակում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, հաղորդում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը: Ոստիկանության հաղորդմամբ, հանրահավաքը սկսվել է ժամը 18:30-ին, մասնակցում էր մոտ 6000 մարդ:

Հանրահավաքն ավարտվել է ժամը 19:45-ին: Դրան հաջորդել է մասնակիցների մի մասի երթը մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով: Նալբանդյան փողոցի սկզբնամասում երթի մասնակիցներից մի քանիսը դիմել են սադրանքի, սակայն ոստիկաններին հաջողվել է կանխել իրավիճակի սրումը: Այդ ընթացքում որևէ հատուկ միջոց չի կիրառվել: Երթը շարունակվել է մինչև Ազատության հրապարակ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---